top of page

Այսօր վարչապետի ընտրության առաջին փորձն է. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

May 3, 2021
1 min read

Այսօր կտրվի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացի մեկնարկը: Խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը, որը խորհրդարանի լուծարման համար արվող առաջին քայլն է:


Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 140-ը նկարագրում է, թե ինչպես է խորհրդարանում տեղի ունենալու վարչապետի ընտրությունը:


Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացքում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Այսօրվա «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, կպատասխանի հարցերին, որից հետո էլ տեղի կունենա քվեարկությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page