top of page

Անկարան և Բաքուն առաջ են մղելու Մեծ Ադրբեջանի պանթուրքական ծրագիրը․վերլուծական

Jul 13, 2021
1 min read


Իրանն ու Ադրբեջանն աշխատանքներ են տանում երկկողմ առևտրական կապերի զարգացման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է իրանական Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի տնտեսական հարցերով տեղակալ Ալի Ջահանգիրին:


Նա նշել է, որ 40 ադրբեջանական ընկերություններ ներդրումներ են արել Իրանում՝այդ ընկերությունների կեսը գործում է հենց Արևելյան Ադրբեջան նահանգում:


44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվացնում է կապերն Իրանի հյուսիսային հիմնականում ադրբեջանաբնակ նահանգների հետ: Արևելյան Ադրբեջան իրանական նահանգը սահմանակցում է այն շրջանների հետ, որոնք 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի հսկողության տակ, դրանք մերձարաքսյան շրջաններն են:


Անկարան և Բաքուն տասնամյակներ շարունակ աշխատանքներ են տանում Իրանի հյուսիսում՝ պանթուրքական դրոշների ներքո անջատողական շարժումներ հրահրելու համար: Իրանի բալկանիզացիան, էթնիկ-կրոնական սահմաններով բաժանումը, ձեռնտու է Արևմուտքին և Իսրայելին դրանով նրանք շարքից հանում են գեոպոլիտիկ հզոր մրցակցին և հնարավորություն են ստանում հսկողություն սահմանել իրանական նավթագազային ռեսուրսների նկատմամբ: Իրանը պայքարում է իր տարածքային ամբողջականության համար զսպում է պանթուրքական տրամադրություններն երկրի հյուսիսում, սակայն նոր ստատուս-քվոն Հարավային Կովկասում արցախյան ճակատում, մեծացրել է թուրքական գործոնի ազդեցությունն իրանական սահմանների երկայնքով:


Թուրքիան փորձելու է Իրանի հյուսիսում ստեղծել թուրանական միջանցք, որը միանալու է Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային: Թուրք-իրանական ռազմա-քաղաքական մրցակցությունն ավելի է սրվելու՝չնայած առկա տնտեսական, էներգետիկ և այլ տիպի փոխհարաբերություններին:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page