Ապագա կա մի պարագայում՝ Փաշինյանի և իր թիմի հեռացման․ Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ «Իմ քայլն» ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ իրենց հետ ապագա կա, ապա պետք է ճշգրտող հարց ուղղել՝ պատերազմում պարտված և հայկական հողերը թուրքերին նվիրած ուժին՝ ապագա կա, որ երկրի կազմում՝ Թուրքիայի, թե Ադրբեջանի: Փաշինյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով ադրբեջանական զորքերն արդեն Գեղարքունիքում են, Սյունիքում:
Ապագա կա մի պարագայում՝ Փաշինյանի և թիմի հեռացման, հունիսյան ընտրություններում «Իմ քայլի» պարտությունը՝ Շուշին հետ վերցնելու, Արցախի ու Սյունիքի համար ապագա կառուցելու միակ շանսն է:
Մինչ այս պահն «Իմ քայլն» ու Փաշինյանը միայն ստել են ՀՀ քաղաքացիներին՝ տնտեսական հրաշքների փոխարեն՝անկում և արտագաղթ, անվտանգության փոխարեն՝ փլատակների վերածված Արցախ և ադրբեջանական խրամատներով շրջապատվող Սյունիք:
Փաշինյանն ու թիմն ոչնչացրել են հայոց պետականության հիմնարար ինստիտուտները՝ անվտանգությունից մինչև տնտեսություն»:























Comments