top of page

Ապօրինության հերթական դրսևորումը Հանրապետության նախագահի կողմից. Էդգար Ղազարյան

May 24, 2021
1 min read

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապօրինության հերթական դրսևորումը Հանրապետության նախագահի կողմից:


Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021 թվականի մայիսի 14-ի թիվ ՆՀ-62-Ա հրամանագիրը, որով նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին՝ նշելով նրա պաշտոնն իբրև առողջապահության նախարար»։


Ղազարյանը նշում է. փաստորեն, օրինական իշխանության տապալման գործընթացի ենթադրյալ հանցախմբի մասնակից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այնքան է տարվել իշխանազավթման գործով, որ մոռացել է 2021 թվականի ապրիլի 25-ին իր կողմից ստորագրված թիվ ՆՀ-80-Ա հրամանագրի գոյության մասին, որով ինքն ընդունել էր կառավարության հրաժարականը, ըստ որի Անահիտ Ավանեսյանն ազատվել է նախարարի պաշտոնից։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page