Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ։ Այդ մասին որոշումն այսօր՝ հուլիսի 8- ին, հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Նրան կալանավորելու որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Քննությանը խոչընդոտելու հիմքն չկա։
Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։
Համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դատարան է ներկայացվել ձայնագրության մոնտաժված տարբերակը։























Comments