top of page

«Արարատ-Արմենիա»-ի երկրպագուները պահանջում են հեռացնել մարզիչին

May 29, 2021
1 min read

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ԱԼՖԱ ակումբը հայտարարություն է տարածել՝ պահանջելով գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնիի և մի քանի ֆուտբոլիստների հեռացումը։ «Պահանջում ենք անհապաղ հեռացնել մարզչին և մի քանի տուրիստ ֆուտբոլիստների: Վստահում ենք ակումբի ղեկավարությանը և միասին շարժվում դեպի մեր նպատակները։


Սպասում ենք լուրջ համալրումների. մյուս տարի կվերադառնանք ավելի ուժեղ», -ասվոււմ է հայտարարության մեջ։ Նրանց խոսքով՝ 3 տարվա մեջ ակումբն այնպիսի արդյունքների է հասել, որ այլ թիմեր 30 տարում չեն հասնում։

«Ֆուտբոլային տարին դժվար էր բոլորիս համար՝ կորոնավիրուս, պատերազմ, բայց ԱԼՖԱ-ն միշտ եղել է ու կլինի թիմի կողքին»,- ասվում է ԱԼՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան», որը նախորդ տարի հռակվել էր Հայաստանի չեմպիոն, երեկ` մայիսի 28–ին, պարտվեց «Ալաշկերտին»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page