Արթուր Վանեցյանը խորը համագործակցային և վստահելի հարաբերություններ է հաստատել ռուս գործընկերների հետ
- Jun 10, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է հայտնել «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի մոսկովյան հանդիպումներից։
Սոս Հակոբյանը հայտնել է․ «Մոսկվայում Արթուր Վանեցյանի և Լեոնիդ Կալաշնիկովի հանդիպումը կայացել է ջերմ և գործընկերային միջավայրում:
Հագեցած աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Կուցուկովիչ Տայսաևի հետ: Տեղի են ունեցել նաև այլ աշխատանքային հանդիպումներ:
Որպես հանդիպումների մասնակից՝ փաստում եմ, որ հաստատվել են խորը համագործակցային և վստահելի հարաբերություններ ռուս գործընկերների հետ:
Նշվածը հիմք է հանդիսանում պնդելու, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակից և Արթուր Վանեցյանին ԱԺ կողմից ՀՀ վարչապետ ընտրելուց անմիջապես հետո հնարավոր է լինելու ուղղել ՀՀ և հայ քաղաքացու մեջքը և ստեղծել հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու միջավայր»:


























Comments