top of page

Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մուտքագրվել է դատարան

Aug 20, 2021
1 min read



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի։ Արթուր Վանեցյանը պահանջում է, որ Մելքոնյանը հրապարակայնորեն հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։


Արթուր Վանցեյանը Գագիկ Մելքոնյանից պահանջում է հերքել Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնած զրպարտչական հայտարարությունները։


Արթուր Վանցեյանի շահերը ներկայացնող Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր․


««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին՝ մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար»։


Նույն աղբյուրում դեռևս առկա չէ, թե որ դատավորին է մակագրվել գործի քննությունը, Իսկ Հանրային հեռուստաընկերությունը հրավիրվել է դատարան՝ որպես երրորդ կողմ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page