top of page

Արոնյանը մեկնարկեց FTX Crypto Cup առցանց մրցաշարում

  • May 24, 2021
  • 1 min read

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց FTX Crypto Cup առցանց մրցաշարում:


Արագ շախմատի հեռավար այս մրցաշարի մեկնարկային 5 տուրերում Արոնյանն առաջին պարտիայում պարտություն կրեց, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այժմ նա 5 հնարավորից հավաքելով 2 միավոր դեռևս 13-րդն է: Առաջատարն Անիշ Գիրին է 4 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 9-րդն է՝ 2,5 միավորով:


Մայիսի 24-ին գրոսմայստերները կանցկացնեն ևս 5 պարտիա:


FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերպած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարն է: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:


Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները։ Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page