top of page

Արցախում առայսօր ականազերծվել է 2 121 հա տարածք և 650 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

May 27, 2021
1 min read

Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը հայտնվել է սահմանամերձ գոտում, գրում է ՌԴ ՊՆ-ն ՝ նշելով, որ տեղի բնակչությունը մտավախություն ունի սահմանամերձ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ և ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են ընդունվում անվտանգության ապահովման բազմաթիվ հայտեր։


«Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին կողմերի սահմանազատման գծի երկայնքով հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Ըստ եղի բնակիչների՝ այստեղ ամեն տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվում, և հակահրդեհային գոտու առկայությունը թույլ կտա նվազագույնի հասցնել կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը՝ խոտի բռնկման դեպքում», - հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը։


Հաղորդագրությունում ասված է՝ խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page