top of page

Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը

  • Nov 2, 2021
  • 1 min read


Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը, տեղեկացնում է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը։


Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում։


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների (տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։


Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։


Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։


Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page