Բաքուն օգտվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից․ Զատուլին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- այս մասին հայտարարել է Կոնստանտին Զատուլինը։
Նա այս մասին ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
ասել է, որ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Ռուս պատգամավորը վստահ է, որ Բաքուն օգտվել է Հայաստանում ստեղծված իրավիճակից, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում նրա գործողությունները։
Զատուլինը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում ստատուս քվոն պետք է վերականգնվի։ Ըստ Զատուլինի՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժման հնարավորությունը ստեղծվել է այն պատճառով, որ հայ սահմանապահները պարզապես կոնկրետ այդ հատվածներում չեն եղել։
«Այդ հեռավորությունը հաղթահարելու ֆիզիկական հնարավորություն են տվել»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։
Պատգամավորը գտնում է, որ Ղարաբաղում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։ Զատուլինի կարծիքով` այդ դեպքերի տեղի ունենալը Հայաստանում ներքին պառակտման արդյունք են։ Զատուլինը նշում է, որ դա ոչ մի կերպ չի արդարացնում «պահը որսացող» Բաքվի սադրանքները։
«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է «ախտորոշվի»։ Ստատուս քվոն պետք է վերականգնվի»,-նշեց Զատուլինը։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։























Comments