top of page

Դատավորին տույժի ենթարկելու միջնորդության մերժումը սկզբունքային կարևորություն ուներ․ Ռուբեն Մելիքյան

  • Aug 16, 2021
  • 1 min read


Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կարևոր որոշում կայացրեց՝ մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։


Եվ ահա ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը։


ԲԴԽ-ի առջև դատավորի շահերը ներկայացնում էր «Իրավական ուղի»-ն՝ ի դեմս իմ գործընկեր Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև փաստաբան Գեորգի Մելիքյանը»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page