top of page

Բենզինը կրկին 20 դրամով թանկացել է

  • Oct 28, 2021
  • 1 min read

ree

Հայաստանում բենզինը կրկին թանկացել է։ MediaHub.am-ն արձանագրել է, որ այսօր լցակայաններում պրեմիում տեսակի բենզինը նախկին 520 դրամի փոխարեն վաճառվում է 540 դրամով, իսկ ռեգուլյարը՝ նախկին 500-ից դարձել է 520 դրամ։ Սուպեր տեսակի բենզնի մեկ լիտրը վաճառվում է 620 դրամով, իսկ դիզելային վառելիքի գինը 500 դրամ է։ 2018թ-ից ի վեր սա բենզինի ամենաբարձր գինն է։ 2018-ին ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 450 դրամ, 2019թ-ին՝ 400 դրամ, 2020թ-ին՝ 350 դրամ։ Այս տարվա հունվարին ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 370 դրամ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page