ԲՀԿ-ն ընտրություններին առանձին կմասնակցի
- May 17, 2021
- 1 min read

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջերս սոցիալական ցանցերում և դեղին մամուլում հայտնվեցին պատվիրված հոդվածներ այն մասին, որ իբր Բարգավաճ Հայաստանը կոալիցիա կկազմի գործող իշխանությունների հետ:
Մենք բազմիցս հերքել ենք այս տեղեկությունները, քանի որ գիտենք, թե ում կողմից են տարածվում այդ ստահոդ լուրերը:
Եվ այսպես, հատկապես նրանց համար, ովքեր այնուամենայնիվ կրկին տարածում են այս կեղծ լուրերը.
1.Բարգավաճ Հայաստանը գնում է ընտրությունների՝ առանց որևէ կոալիցիայի: 2.Բարգավաճ Հայասատանը քաղաքականության մեջ է արդեն 15 տարի և միշտ բարձրագույն դիրք է զբաղեցնում Հայաստանի քաղաքական դաշտում: 3.Բարգավաճ Հայասատանը, ունենալով երկար տարիների դրական փորձ և արհեստավարժություն, կարող է կարճաժամկետ ժամանակահատվածում լուծել մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները: 4.Մենք գնում ենք ընտրությունների՝ հաղթելու, և ո՛չ թե մենք պետք է որևէ մեկի հետ ինչ-որ կոալիցիաների մասին մտածենք, այլ՝ ընդհակառակը:
Հանգիստ նստեք ձեր տեղերում և զբաղվեք ձեր գործերով»:























Comments