top of page

ԲՀԿ-ն չի մասնակցի վարչապետի ընտրության նիստին. «Հրապարակ»

May 3, 2021
1 min read

Այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որով խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի: Բայց քանի որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար, վարչապետի ընտրության առաջին փուլը կձախողվի, եթե անակնկալներ չմատուցվեն, իհարկե:


Մենք տեղեկացանք, որ նիստին չի մասնակցելու ԲՀԿ խմբակցությունը: Ասացին` խմբակցությամբ որոշում ունեն անգամ շենք չգալու: Տեղեկություն կար, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի նիստին, սակայն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Hraparak.am-ին ասաց, որ իրենք նման որոշում չունեն, այսինքն` նիստին կմասնակցեն: Նա նաև հայտնեց, որ իրենց կողմից թեկնածուի առաջադրում չի լինելու:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page