top of page

Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից

May 28, 2021
1 min read

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:


«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձը»,- այս մասին սենատորը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:


ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարություն էր տարածել և նշել, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարումը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page