top of page

Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաէսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը

  • May 18, 2021
  • 1 min read

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաԷսկալացիայի համատեղ ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին այդ մասին հայտնել Է Բորելը։


«Պետքարտուղար Բլինկենի հետ փոխանակեցինք տեղակատվություն այն մասին, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ինչպես կարող են համատեղ նպաստել բռնության դադարեցմանն Իսրայելում եւ Պաղեստինում եւ լարվածության թուլացմանը»,- գրել Է նա Twitter-ում: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ են «երկրաժամկետ նախաձեռնություններ», որոնք նպատակամղված լինեն հակամարտության խաղաղ լուծման հասնելուն:


«Նայելով ավելի հեռու՝ մենք նաեւ կարիք ունենք երկարաժամկետ նախաձեռնությունների՝ նպատակամիտված այն բանին, որ հաղթահարենք հակամարտության դինամիկան եւ վերականգնենք խաղաղ ապագայի հեռանկարը բոլորի համար»,-ընդգծել Է նա։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page