Բռնցքամարտիկ Արման Դարչինյանին մեկ հաղթանակ է բաժանում ՕԽ ուղեգրից
Jun 4, 2021
1 min read

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Օլիմպիական խաղերի քվոտայի համար:
Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ, և հայ մարզիկին կշնորհվի հաղթանակ: Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ:
Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր: Հունիսի 4-ին Հայաստանը ռինգում կունենա մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ:























Comments