top of page

Ո՞ր ոլորտին է առաջնահերթ ուշադրություն դարձնելու ԳԱԱ նորընտիր նախագահը

Jun 29, 2021
1 min read



ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանն ակադեմիայի ռազմավարություններից մեկը համարում է զենքի արտադրության ուղղությամբ աշխատանքը։ Այդ մասին նա հայտնեց այսօր հրավիրած ասուլիսում։


«Վերջին տարիներին ԳԱԱ-ն արդյունավետ է աշխատում ռազմարդյունաբերության ոլորտում։ Իմ ռազմավարական խնդիրների մեջ դա կարևոր կետ է։ Կարծում եմ՝ աշխատանքներն այդ առումով պետք է ակտիվացնել և բովանդակային իմաստով կանոնակարգել»,- ասաց Սաղյանը։


Ակադեմեիայի՝ արդեն նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ նմանատիպ խնդրի լուծման համար Հայաստանի գիտնականներն ունեն անհրաժեշտ փորձ ու գիտելիք, կարող են գործակցել զենքի արտադրությամբ և վաճառքով զբաղվող այլ երկրների հետ։


Ներկա և նախկին ղեկավարները նաև ներկայացրեցին ԳԱԱ ղեկավար կազմին։ Ակադեմիայի փոխնախագահ է ընտրվել ԳԱԱ թղթակից անդամ ֆիզիկոս Հրանտ Մաթևոսյանը, քարտուղարի պաշտոնում ընտրվել է երիտասարդ գիտնական Արթուր Իշխանյանը, նախագահության անդամների թվում է Աշոտ Մելքոնյանը, իսկ յոթ անդամներ վերընտրվել են։


ԳԱԱ օրենքի և կանոնադրության համաձայն՝ ակադեմիայի նախագահության ղեկավար անձնակազմի ընտրությունը տեղի է ունենում 5 տարին մեկ, և նույն անձը 2 անգամից ավելի չի կարող անընդմեջ վերընտրվել։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page