top of page

Գաղտնի փաստաթուղթ չկա, հարցերն ուղղեք Այվազյանին․ փոխվարչապետ

  • Jun 1, 2021
  • 1 min read

ree

Բացառեք այն միտքը, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ, չկա նման բան: Այդ մասին այսօր՝ հունիսի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։


«Ինչ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է: Փաստաթուղթը չի կարող լինել գաղտնի և հանրայնորեն չքննարկվի, եղած շահարկումներն անտեղի են»,- ասաց Մհեր Գրիգորյանը։


Անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին՝ նա ասաց, որ չի կարող այլ անձանց փոխարեն մեկնաբանություն տալ, բայց կարծում է, որ այո՛, դիվանագիտական ճակատն այժմ պետք է շատ ամուր լինի։


Փոխվարչապետի պաշտոնակատարը լրագրողներին առաջարկեց հարցադրումներն ուղղել Արա Այվազյանին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page