top of page

Գեղարքունիքում 2021-ի հունիսին ծնված երեխաների մեջ գերակշռել են աղջիկները

Jul 8, 2021
1 min read


2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 աղջիկ եւ 60 տղա։



56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։


Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսի ծնունդներն ավելացել են 2019 եւ 2020 թվականի հունիսին գրանցված ծնունդների համեմատ։

Այսպես, 2019 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110, 2020 թվականի հունիսին՝ 97 երեխա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page