Գեներալ Մուրադովը ևս երկու ամիս կմնա Ղարաբաղում. Ալեքսանդր Կոց
May 13, 2021
1 min read

Թելեգրամյան իր ալիքում ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը գրում է.
«Իմ տեղեկություններով՝ գեներալ Մուրադովը ևս երկու ամիս կմնա Ղարաբաղում՝ շարունակելու ռուս խաղաղապահների հրամանատարությունը:
Վերջին օրերին Ադրբեջանը և Հայաստանը Ռուսաստանի ղեկավարությանը դիմում էին, որ նրան փոխել պետք չէ, չնայած լիազորությունները և պաշտոնավարումը դադարեցնելու գործընթացն արդեն սկսվել էր: Անգամ փոխարինող կար՝ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:
Այս անհանգիստ օրերին, ըստ ամենայնի, նրանք որոշեցին գեներալին թողնել անվիճելի հեղինակություն: Գեներալն ամբողջովին տիրապետում է իրավիճակին: Ռուստամ Ուսմանովիչի գործուղումը հետաձգվեց»:























Comments