Գերմանիան խոստովանել է, որ ցեղասպանություն է իրականացրել Նամիբիայում

Գերմանիան առաջին անգամ խոստովանել է, որ իր գաղութային օկուպացիայի ընթացքում ցեղասպանություն է իրականացրել Նամիբիայում:
AFP-ն հաղորդում է, որ Գերմանիան առաջին անգամ խոստովանել է, որ ցեղասպանություն է իրականացրել Նամիբիայում։ Դա տեղի է ունեցել գաղութային օկուպացիայի ժամանակաշրջանում
1904-1908-ին տեղի ունեցած ցեղասպանությունը հետագա տարիներին թունավորեց երկու երկրների հարաբերությունները։
Բեռլինը նախկինում չէր ընդունում իր կատարած ոճրագործությունները։
«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական եւ բարոյական պատասխանատվությունը՝ մենք ներողություն կխնդրենք Նամիբիայից եւ զոհերի սերունդներից «կատարված վայրագությունների» համար»,- ասել է Մաասը:
«Որպես զոհերին հասցրած ահռելի տառապանքը ճանաչելու նշան՝ երկիրը 1.1 միլիարդ եվրո կտրամադրի Նամիբիայի վերակառուցմանը եւ զարգացմանը»:
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ այդ գումարը կվճարվի ավելի քան 30 տարի, եւ այն առաջին հերթին պետք է օգուտ բերի հերեոների եւ նամաների հետնորդները:
Սակայն Մաասը պարզաբանել է, որ վճարումը չի բացում «փոխհատուցման օրինական պահանջի» դուռը:
1904 և 1908 թվականների սպանվել է առնվազն 60.000 հերեո եւ մոտ 10 000 նամա:























Comments