top of page

Գլուխը պատին է տալիս Արմեն Խաչատրյանը․ Արսեն Բաբայանը՝ պատգամավորի հայտարարության մասին

Oct 5, 2021
1 min read


«Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը դիվանագիտական լեզվին լավ են տիրապետում, ի տարբերություն այս իշխանության»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։


Բաբայանի պնդմամբ՝ եթե Ադրբեջանն ասում է՝ միջանցք, ապա հենց միջանցք էլ նկատի ունի, ի տարբերություն այս իշխանությունների՝ նրանք անփորձ չեն և պատահաբար սխալ քվեարկության կոճակ չեն սեղմում, հստակ գիտեն՝ ինչ են ուզում և ասում։


Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղակայել, նրանց սահմանն է, Բաբայանն ասաց․


«Արմեն Խաչատրյանը գլուխը պատին է տալիս, նա կարող է ասել, որ Երևանի ցանկացած փողոց պատկանում է Ադրբեջանին։ Խաչատրյանն այն մարդը չէ, որը կարող է ասել՝ դրանք մեր տարածքնե՞րն են, թե՞ Ադրբեջանի»։


Արսեն Բաբայանն աբսուրդ է համարում այն փաստը, որ ՀՀ քաղաքացին Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար պետք է հերթ կանգնի, որպեսզի ռուս խաղաղապահներն ուղեկցեն նրան։ Բաբայանը համոզված է՝ Սյունիքի ճանապարհի հետ կապված պայմանավորվածություններ արդեն կան, բայց մենք տեղյակ չենք, այնպես, ինչպես նոյեմբերի 7-8-ը տեղյակ չէինք Շուշիի մասին։


«Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցություն վարել, որովհետև նա չի գտնվում հավասար պայմաններում բանակցող մյուս կողմերի հետ»,- ասել է Բաբայանը ու ավելացրեց, որ այն իշխանությունը, որը վախենում է պատերազմից, չի կարող պահել իր պետությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page