top of page

Գովազդային վահանակները քաղաքական ուժերի համար կթանկանան․ «Ժողովուրդ»

May 12, 2021
1 min read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու գները:


Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 70 հազարից մինչեւ 345 հազար դրամի սահմաններում: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ:


Ամենաթանկ գները սահմանված են Երեւանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338 հազար 400 դրամ: Խոսքը Սեբաստիա փ., վերգետնյա անցման, Բաբաջանյան փ., վերգետնյա անցման եւ Շիրազի փ. , վերգետնյա անցման մասին:


M2 միջպետական մայրուղու, Երևան – Եղեգնաձոր – Մեղրի – Իրանի սահման 122 կմ-ի ճանապարհի ձախ կողմում, Եղեգնաձոր քաղաքի մուտք, ՀՀ ամենածանրաբեռնված մայրուղու համար նախատեսված է 6900 դրամ, իսկ ահա /գովազդային պաստառի մոնտաժման,ապամոնտաժման գումարը՝ 1ք/մ 1200 դրամ/:


Բավականին բարձր վարձավճարներ են սահմանված նաեւ Սեւանի խճուղու, Երեւանի Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի մի քանի վահանակների համար՝ 240 հազարից մինչեւ 280 հազար դրամ:


Հավելենք, որ արդեն մի քանի վայրում այս պահին էլ առկա են գովազդային վահանակներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page