Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն կամքը՝ ապրելու և ապրեցնելու մեր երկիրը․ Թանդիլյան
- Aug 22, 2021
- 1 min read

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք:
Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները:
Այցելության նպատակը հստակ էր` տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները:
Այցելության շրջանակում եղա նաև «ԱՎՐՈՐԱ» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «ՀԱՅԻ ՈՒԺԸ» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»:


























Comments