top of page

Դանակահարություն՝ Երևանում․ կան վիրավորներ

  • May 26, 2021
  • 1 min read

ree

2021 թ. մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի շրջանում կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ:


Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կտրած-ծակած վերքով նույն բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել նաև 58-ամյա մի կին:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով:


Նախաքննության ընթացքում վերոնշյալ անձինք ճանաչվել են տուժող, առգրավվել են նրանց հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:


Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page