Դանակահարություն Սևանում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է

Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 3 քաղաքացիներ։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Զովաբեր գյուղի բնակիչ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սևան քաղաքի բնակիչ 20-ամյա Տիգրան Դ-ն և Սևան քաղաքի բնակիչ 21-ամյա Արսեն Ա-ն։























Comments