top of page

Դատարանը բավարարել է Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմումները

May 18, 2021
1 min read

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի մի քանի հայցադիմումներ, որոնցով պահանջում էինք վարչական պատասխանատվության ենթարկել ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին (լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով)` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը պարբերաբար և չարամտորեն խախտելու համար (ՎԴ/1695/05/20, ՎԴ/1220/05/20):


Տարիներ շարունակ կազմակերպության անունից հարցումներ էինք ուղղում Գևորգյան Գեղամին, իսկ վերջինս տարիներ շարունակ հարցերին չէր պատասխանում: Այժմ էլ, դատարանի վճիռների համաձայն, պետք է տուգանքներ վճարի: Այսքանը: Ուսանողներն են մեղք:


ՀԳ. Գևորգյան Գեղամին հարցեր տալու գործընթացը շարունակվում է: Հաղթելու ենք»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page