top of page

Դատարանը մերժել է Գորիսի համայնքապետարանի աշխատակցի կալանքի միջնորդությունը

Aug 18, 2021
1 min read


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվել է Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Սուսաննա Մկրտչյանի կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։


Mediahub.am-ի հետ զրույցում մեղադրյալի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու որոշումը։


Մելքոնյանը հավելեց, որ միայն հրապարակվել է որոշման եզրափակիչ մասը, որին ծանոթանալուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page