«Եթե Նիկոլը ընտրվի, 4-5 ամիս հետո արդեն Սևանը Ադրբեջանին տված կլինի»․ Հրանտ Բագրատյան

«Արդեն հիմարություն է այն, որ մարդիկ կանգնում և ասում են՝ կոչ ենք անում ոչ մի ընտրություն չանցկացնել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով, բացի ընտրություններից այլ սահմանադրական ձև չկա նոր խորհրդարան ձևավորելու, ուստի, այսպես թե այնպես, ընտրությունները պետք է կայանան։ «Լիքը մարդ թեկնածություն է դրել, եթե էս ժողովուրդը խելք ունենա, ապա բազմազանություն կբերի։ Խելք չունենա, տուժելու են Կութը, Վարդենիսը․․․։ Հիմա ադրբեջանցիները Սևանից են հատված ուզում, ինչպես նաև Երևանի «Կրիվոյ» թաղամասը։
Հիմա սա է մեր երկրի վիճակը։ Եթե այս մարդը ընտրվի, թեև կարծում եմ, որ դա կեղծիքի միջոցով կլինի, 4-5 ամիս հետո արդեն Սևանը Ադրբեջանին տված կլինի։ Մի փոքր Հայաստան մնալու է՝ 15 հազար քառակուսի կիլոմետր կմնա։ Ինքը եկել է Կութ, Սևանի համար է մտել այդ տարածք»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Հրանտ Բագրատյանի` այս փուլում Ադրբեջանն ուզում է Հայաստանի բոլոր ջրի աղբյուրները վերցնել։ «Հիմա Վարդենիս քաղաքն էլ ջրամատակարարման խնդիր ունի։ Սյունիքում էլ Գորիսն ու Սիսիանն են կանգնելու այդ նույն խնդրի համար։ Բայց դե այդ դեպքում էլ, Հայաստանից մի փոքր հատված մնալուն է, Նիկոլը շատ կուզեր, որ ողջ Հայաստանը ոչնչանար, ու ինքն իր փողերով թռներ, ապրեր։ Հայաստան կմնա, մի անhանգստացեք, մի 12-15 հազար քառակուսի կիլոմետր կմնա։ Դե հիմա մարդիկ թող մտածեն՝ դա պե՞տք է մեզ»,- նկատեց նա։
Aa























Comments