ԵԽ-ն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է
Jul 30, 2021
1 min read

«Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:
Հայտարարության մեջ հստակ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:
Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։























Comments