ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը. «Արմենպրես»
May 8, 2021
1 min read

Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ավարտին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Բացի օրակարգի հիմնական հարցերից, մենք այսօր անդրադարձ ենք կատարել նաև այլ թեմաների, որոնց կվերադառնանք մայիսի 25-ի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը»,- նշել է Մակրոնը:
Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին:























Comments