top of page

ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

May 25, 2021
1 min read

Եվրոպական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց ու կազմակերպությունների անուններ ներառել:


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «ԵՄ-ն կարծում է, որ Մինսկում օդանավի վայրէջքի ժամանակ խախտվել են միջազգային կանոնները»,- հավելել է Մերկելը:


Խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page