top of page

Ես ջնջում եմ տվյալ հոլովակը՝ իմ կամքին անկախ. Հայկ Սարգսյանը՝ լրագրողից բջջայինը առևանգելու մասին

Jun 4, 2021
1 min read


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողներին պատմել է՝ ինչո՞ւ է հափշտակել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։ Տեղեկացրել է, որ ինքը ոչ աշխատանքային պայմաններում էր գտնվում, երբ իրեն նկարահանել են։

«Երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում, երբ քաղաքի կենտրոնում էի, ընկերներիս հետ՝ ոչ աշխատանքային ժամին, ոչ աշխատանքային պայմաններում, նկատեցի, որ ինչ-որ կին ինձ ու իմ ընկերներին հեռվից նկարում է, մոտենում է ինձ ու ընկերներիս՝ նկարելով։ Դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ ինձ, ո՛չ ընկերներիս»։

Սարգսյանը նշեց, որ նկարահանողը ներկայացել է որպես Հրապարակ օրաթերթի լրագրող, շարունակել նկարահանել, չնայած պատգամավորը խնդրել էր՝ առանց թույլտվության չնկարահանել.

«Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է՝ շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, թե լրագրողը շարունակել է հարցեր ուղղել, ինքն էլ վերցրել է հեռախոսը և ջնջել տեսանյութը։

«Ես ջնջում եմ հոլովակը իմ կամքին անկախ։ Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,-ասաց պատգամավորը։

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page