top of page

Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա սկսվել են զանգվածային անկարգություններ

May 21, 2021
1 min read

Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև: Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։


«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,- РИА Новости-ին ասել Է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:


Ըստ նրա՝ ուժայիններին հրաման են տվել «մտնել Տաճարաց լեռան տարածք՝ կարգ հաստատելու համար և բախումներին չմասնակցած մարդկանց հնարավորություն տալ հեռանալու մզկիթի տարածքից:


Գործակալության թղթակցի տեղեկատվության համաձայն, անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է ձայնային նռնակներ և արտասվաբեր գազ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page