top of page

Երևան կմատակարարվեն նոր ավտոբուսներ

May 25, 2021
1 min read

Առաջիկա վեջ ամսվա ընթացքում 8.6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:


Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


«Քիչ առաջ մի պայմանագիր ստորագրեցի, համաձայն որի ցածր հատակով և բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան, 8.6 մետրանոց 161 ավտոբուս առաջիկա վեց ամսվա ընթացքում կլինի մատակարարումը: Եվս մեկ պայմանագիր էլ արդեն կնքել ենք նույնատիպ 50 ավտոբուսի մատակարարման վերաբերյալ: Դրանք նույնպես Երևան կմատակարարվեն վեց ամսվա ընթացքում»,- նշեց Մարությանը:


Նրա խոսքով` այդ ավտոբուսներն աշխատում են CNG-ով (սեղմված բնական գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից), ինչը դասվում է կանաչ վառելիքների շարքը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page