top of page

Երևանում երեխաների վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը հայտնի է

  • Sep 12, 2022
  • 1 min read

Ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 2 երեխաների և մեկ 19-ամյա աղջկա վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան:


ree

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 22:30–ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Նաիրի Զարյան փողոցի  72 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ 15-ամյա Սարգիս Ա.-ին, 10-ամյա Ինեսա Հ.-ին, 19-ամյա Էլսիդա Հ.-ին: Վրաերթից հետո վարորդը, նրանց թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:



Նույն օրը դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը: Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ վրաերթը կատարվել է Toyota Camry մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի կողմից:



Արդեն ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունն ու բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Բ.-ն, ինքնակամ ներկայացել է  քննչական բաժին: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page