Երևի բոլորիցդ, շատերիցդ ուժեղ եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես․ ՔՊ ական պատգամավոր
- Aug 25, 2021
- 1 min read
Եթե մենք լռում ենք, դա չի նշանակում, որ մեզ մեղավոր ենք զգում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Նա նշեց՝ իրեն մեղավոր է համարում, որ այս ընդդիմությունն ԱԺ-ում է։
«Ես, ցավոք, շփվել եմ նաև մարդկանց հետ, որոնք թալանել են այս երկիրը։ Ինձ համար կա սկզբունք՝ պետությունից գողացողը դավաճան է»,- ասաց նա։
Ըստ Ասատրյանի՝ համախմբվելու փոխարեն խորհրդարանականներն անընդմեջ մեղադրում են միմյանց։
«Դուք մեղադրում եք մեզ երեք տարվա համար, իսկ ես մեղադրում եմ ձեզ իմ՝ ոչ բարեկեցիկ մանկության համար։ Մեզ ասել են, որ մենք պիտի վատ ապրենք, որովհետև բանակը զինելու խնդիր ունենք։ Բայց արի ու տես՝ և՛ ես եմ սոված մնացել, և՛ երկիրն է բարձիթողի վիճակում եղել»,- ասաց նա։
Բացի այդ, Մաթևոս Ասատրյանը կարծիք հայտնեց, որ երևի բոլորից, շատերից ուժեղ է թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես։
Comments