top of page

Զոհված կամավորի հայրը նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ․ «Փաստինֆո»

May 3, 2021
1 min read

Պատերազմում զոհված հերոս կամավոր Վրեժ Պողոսյանի հայրը՝ Անդրանիկ Մինասյանն այսօր կառավարության մոտ նստացույց է սկսել՝ պահանջելով զոհված որդու զավակին ժառանգորդ ճանաչել։

«Հերոսների հայրերը այ սենց նստած են այստեղ, ոչ մեկը ոչ հելնում է, ոչ էլ։ Էնքան կնստենք, մինչև պատասխանը տան, եթե պատասխանը չլինի, ես արդեն դատավորների հետ կխոսեմ։ Դատավորը բերանը բացելով մտավ, բերանը բացելով էլ կգնա էն աշխարհ, որ ես իմ երեխու ժառանգին չեմ կարողանում ճանաչել, որ անուն ազգանունը տամ իմ երեխու», «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մինասյանը։

Վրեժ Պողոսյանի զավակը ծնվել է նրա հոգեհանգստի օրը։ Վրեժը մեկ տարի է ինչ ամուսնացած էր, բայց ամուսնությունը գրանցված չի եղել։ Այսօր դատարանը մերժել է երեխային ճանաչել ժառանգորդ։

«Նոյեմբերի 14-ից չեմ կարողանում երեխու հայրությունը ճանաչեմ։ Փաստաբան եմ վարձել, որ պետք է ամեն ինչը ձրի լիներ իմ նման ծնողներին, բայց մեր ուժերով փաստաբան ենք վարձել, ամեն ինչ անում եմ, որ ես իմ հերոս տղու ժառանգին ժառանգորդ ճանաչեմ ու այսօր դատարանը մերժեց»։

Վրեժ Պողոսյանը հոկտեմբերի 26-ից թեժ կռիվների է մասնակցել, նոյեմբերի 9-ի լուսադեմին մահացել է Մարտունի երկուսում։ Վերջին անգամ ընտանիքի հետ կապի մեջ է եղել նոյեմբերի 7-ին։

«Փաստերը վիդեոներով ունեմ, ոնց է իմ տղեն նոյեմբերի 8-ին երեք հոգու գերի վերցնում, բայց մահվան վկայականը սարքում են, թե նոյեմբերի 7-ին է մահացել։ Ձեռքս էնտեղ էլ կհասնի՝ Հերացի դատաբժշկին, թե ով է իրենց ասել, որ նոյեմբերի 7-ին է մահացել։ Իմ տղեն լրիվ ճանաչելի է եղել»։

Հերոսի հայրը երկու օր ևս նստացույց կանի և եթե լուծում չստանա, վերջնական քայլերով կրկին կդիմի դատարան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page