Թիմակցիս դեմ ցանկացած ոտնձգություն համարելու եմ ոտնձգություն իմ հանդեպ․ Նոր Հաճն ղեկավարի թեկնածու
- Nov 5, 2021
- 1 min read

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Նոր Հաճնի համայնքի ղեկավարի թեկնածու Սուրեն Սուրենյանցը հայտարարություն է տարածել, ուրում, մասնավորապես, նշված է․
«Նոր Հաճնի գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, որը խոշորացված համայնքի ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության և իմ մրցակիցներից մեկն է, անօրինական միջոցներով փորձում է ազդել մեր թիմակիցներից ոմանց վրա։
Առայժմ անուններ ու փաստեր չեմ հրապարակի, բայց Մաթևոսյանին ու նրա թիմին զգուշացնում եմ՝ մենք համայնքում ֆեոդալներ չենք հանդուրժելու։ Եթե նման գործելաոճը շարունակվի, խոստանում եմ համարժեք պատասխան, որից շատերն ուշքի չեն գա։
Իմ յուրաքանչյուր թիմակցի դեմ ոտնձգություն համարելու եմ ոտնձգություն իմ հանդեպ՝ դրանից բխող հետևանքներով» ։


























Comments