top of page

Թշնամին ինժեներական աշխատանքներ է արել, բետոնապատել Գեղարքունիքի տարածքում տեղակայված իր դիրքերը

Oct 29, 2021
1 min read

Իշխանությունների՝ օրեր շարունակ հերքումներից հետո պաշտպանության փոխնախարարը երեկ հաստատեց, որ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի հարակից հատվածներում փորձում է ծանր տեխնիկայով կահավորել մարտական դիրքերը։ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանական կողմն իրենց տեղակայման վայրում ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարել։ Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն տարածեց, որ մայիսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։ Այս հայտարարությունը պաշտպանության նախարարությունն ուռճացված էր որակել՝ հայտարարելով, որ կան իրականությունից կտրված պնդումներ։ Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page