Թշնամին սանձազերծել է ագրեսիա․ Նաիրի Հոխիկյան
- May 12, 2021
- 1 min read

Սյունիքի մարզի ուղղությամբ թշնամին սանձազերծել է ագրեսիա։
Հատկապես Սիսիանի հատվածում փորձել են դիրքերի առաջխաղացում անել։ Որոշ տեղերում փոխհրաձգություն է սկսվել։
Սյունիքի իմ աղբյուրները ասում են, որ խուճապի կարիք չկա, լայնածավալ բախումներ դեռևս չկան, բայց քանի որ Սիսիանի հատվածը ՀՀ ամենանեղ մասն է, սպասում ենք թշնամու կողմից նոր ավելի մեծ ագրեսիայի։
Առաջիկա ժամերին ավելի մանրամասն և հստակ տեղեկություններ կհրապարակեմ։
Comments