top of page

Թուրքիայի դեսպանությունն արշավ է սկսել ցեղասպանության ճանաչմանը նպաստողների դեմ. «1lurer.am»

  • May 29, 2021
  • 1 min read

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Թուրքիայի դեսպանությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչմանը միտված միջնորդության դեմ արշավ է սկսել՝ թիրախավորելով Հարավային Ավստրալիայի խորհրդարանի անդամ Թոմ Կուտսանտոնիսին: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Greek City Times պարբերականը:


Կանաչ մայրցամաքում Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, որ հույների ցեղասպանությունը «պատմական փաստերի լուրջ խեղաթյուրում է»:

Հունական պարբերականը նշում է, որ 1913-23 թվականներին Օսմանյան կայսրության և երիտթուրքերի կողմից ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն 1 մլն հույներ, այլև՝ 1,5 մլն հայեր և առնվազն կես միլիոն ասորիներ:


Թեպետ Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանությունը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2007-ի բանաձևում ասվում է, որ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրության՝ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված արշավը սահմանվել է որպես հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page