top of page

Ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ Նարեկ Սամսոնյանը քվեախցիկից լուսանկար է հրապարակել

Jun 20, 2021
1 min read



«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը քվեախցիկից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․


«Ի պատասխան իշխանական շիշ բռնողի՝ տեղադրեմ սույն նկարը որպես հավաստում նրա, որ էսօր իրանց վերջին օրն ա: Ամեն ձեր դրած նկարին 10 հատ սենց նկար կարելի ա դնել»:


Ինչպես հայտնել ենք, այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիական պարտքը կատարելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը քվեախցիկից լուսանկար է հրապարակել և կից գրել է՝ «Մերժվածները»։ Լուսանկարում երևում են քվեաթերթիկներ, որոնք դասավորված են այնպես, որ 24 համարի քվեաթերթիկը վերևում է և «մերժվածները», հավանաբար, վերաբերում է հենց «Հայաստան» դաշինքին։


Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page