Իմ հուզական և անհեռատես փախուստով չեմ ուզում կործանել մեր պետականությունը․ Արայիկ Հարությունյան

Այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է, որ կառչած չէ աթոռից, պարզապես պատասխանատվություն ունի ժողովրդի ու ապագա սերունդների առջև։
«Այնքան պատասխանատու եմ, որ չեմ ուզում հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով կործանեմ մեր պետականությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է՝ այդպիսի պատասխանատվություն ինքը ստանձնել է, որպեսզի իր հրաժարականը պահանջող անձինք չմնան պետության փլատակների տակ։
Անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչպես նաև հացադուլ անողներին, նախագահ Հարությունյանն ասել է, որ պատրաստ է երկխոսության ու փոխըմբռնման, պատրաստ է լսելու բոլորի հարցերը հրապարակային և առանձին։
Ըստ նրա՝ անկախ քաղաքական պրոցեսներից, պետք է ՀՀ իշխանության հետ ներդաշնակ լինել։ Անդրադառնալով ՔՊ կուսակցության շտաբում իր գտնվելուն՝ նախագահը բացատրել է, որ հանդիպել է նաև այլ կուսակցական գործընկերների հետ՝ պահպանելով քաղաքական չեզոքություն։
Հավաքի վերջում նախագահ Հարությունյանը կոչ է արել ներկաներին միասին քայլերթով շարժվել դեպի եղբայրական գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու մեր եղբայրների հիշատակին։























Comments