top of page

«Իմ քայլի» ուսապարկերից շատերը անգամ 7-8 նիստի չեն մասնակցել․ Աճեմյանը՝ իրեն մանդատից զրկելու մասին

May 26, 2021
1 min read



Երեկ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը իր 5 գործընկերների հետ նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գևորգ Աճեմյանին:


Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ից, չի մասնակցել ավագանու հերթական որևէ նիստի, ընդգրկված չէ որևէ մշտական հանձնաժողովում:


Բացի նիստերին չներկայանալը, Գալջյանը չթաքցրեց, որ նախագիծն ունի նաև քաղաքական մաս․

«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել այս որոշումն ընդունելու, վստահ եմ, բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական, արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը, չնայած երևույթը քննադատելի է, բայց ավելի մանրամասն անդրադառնալու կարիք չեմ տեսնում»։


MediaHub.am-ի հետ զրույցում Գևորգ Աճեմյանը հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այս նախագծի մասին և լրատվամիջոցներից է տեղեկացել։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն ավագանու մանդատից զրկելուն՝ Աճեմյանը պատասխանեց․

«Խոսվում է նրա մասին, որ ես Հայաստանի Հանրապետությունում չեմ, և այլն և այլն։ Այդտեղ ավագանու մի շարք անդամներ ասացին, որ «Իմ քայլի» ուսապարկերից շատերը, նույնիսկ էնտեղ լինելով, 7-8 նիստի չեն մասնակցել, քվորումի խնդիր է եղել մշտապես, ու այդ մարդկանց ներկայությունը ավագանիում խոսում է այն մասին, որ սա բացարձակապես թուրք Նիկոլի պատվերն է։ Այլ բան ես չեմ կարող ասել»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page