top of page

Ինդոնեզիան քննարկում է Ռուսաստանի հետ տուրիստական միջանցքի բացումը

  • Jun 2, 2021
  • 1 min read

ree

Ինդոնեզիայի կառավարությունը քննարկում Է յոթ երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը, տուրիստական միջանցքների բացումը: Այդ մասին հաղորդել Է Jakarta Post-ը։


Այդ հարցը բարձրացրել են Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սինգապուրի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Վիետնամի դեսպանների հետ տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ:


Այդ մասին հունիսի 2-ին հայտարարել Է Ինդոնեզիայի զբոսաշրջության եւ կրեատիվ Էկոնոմիկայի նախարար Սանդիագա Սալահուդդին Ունոն, որի խոսքը մեջբերում Է հրատարակությունը:


Տուրիստական միջանցքը երկու կամ ավելի երկրների միջեւ պայմանավորվածություն Է COVID-19-ի համավարակի ժամանակաշրջանում հանգստացողների փոխանակման շուրջ, որի դեպքում այդ պետություններից ճանապարհորդները կարող են մուտք գործել դյուրացված սխեմայով՝ չենթարկվելով այլ այցելուների համար պարտադիր սահմանափակումներին: «Ելնելով այն բանից, որ COVID-19-ի հետ կապված իրադրությունը դառնում Է ավելի կառավարելի, մենք հույս ունենք, որ տուրիստական միջանցքները կարելի կլինի կիրառել արդեն բավականին կարճ ժամանակամիջոց անց»,-ասել Է նախարարը:


Տուրիստական միջանցքները նախատեսում են, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկներն առողջ են, կկատարեն համաճարակաբանական անվտանգության բոլոր արձանագրությունները», սոցցանցում գրել Է Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարության ղեկավարը:


Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, համավարակի ամբողջ ժամանակաշրջանում Ինդոնեզիայում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացել Է մոտավորապես 1,8 միլիոն բնակիչ, ապաքինվել Է գրեթե 1,7 միլիոնը, մահացել Է 50,7 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page