top of page

Ինչ է բացահայտում ձայնագրությունը. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Jun 14, 2021
1 min read


Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ունենում է նոպաներ, որը հանդարտվում է որոշակի միջամտություններից հետո միայն առավոտյան։ Ըստ Պապիկյանի՝ դա կոչվում է «Փաշինյանը կկայունանա»։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Թիմում իրենք իրենց մասին օգտագործում են «զոմբի» ձևակերպումը։


Թիմում գիտակցում են, որ իրավիճակի հանգացուլածման համար Փաշինյանը պետք է հեռանա։ Հանուն պետության՝ Փաշինյանը պետք է գնա, որ իրավիճակը «разрядиться» լինի։ Թիմում բացահայտ խոսում են, որ Փաշինյանին «տարել» է, նա հոգեպես անհավասարակշիռ է։ Թիմում բաց խոսում են, որ «հեղափոխության արժեքների հետ» ներկա Փաշինյանը որևէ կապ այլևս չունի։ Մարդիկ, թիմակիցները, որոնք այլևս չեն ուզում կանգնել Փաշինյանի կողքին, համարվում են ազնիվ մարդիկ։


Ձայնագրության հրապարակումից հետո քննարկվում էր արտահոսքի աղբյուրը՝ կա´մ Պապիկյան, կա´մ Դիանա Գասպարյան։ Նա, ով արել է, ակնհայտորեն ավելի լուրջ մարդ է, որովհետև Փաշինյանի վերջին օրերի վարքագիծը, ներքին բախումների կոչերը և նոր մարտի 1-ի ակնհայտ նախապատրաստությունը մտածող թիմակիցների մոտ լուրջ տագնապ են առաջացնում։ Փաշինյանը դավաճանել է հեղափոխության բոլոր արժեքներին և հանուն իր աթոռի ժողովրդին տանում է բախման, պետությունը՝ ցնցումների, թիմակիցներին՝ քրեական հանցագործության։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page